Գլխավոր Հասարակություն Հայաստանից կրած պարտությունից հետո Հունաստանի հավաքականի առաջատարները պահանջում են մարզչի հեռացումը

Հայաստանից կրած պարտությունից հետո Հունաստանի հավաքականի առաջատարները պահանջում են մարզչի հեռացումը

Հունաստանի հավաքականի պաշտպաններ Կոստաս Մանոլասը ու Սոկրատիս Պապաստատոպուլոսը պահանջում են գլխավոր մարզիչ Անգելոս Անաստազիադիսի պաշտոնանկությունը:

Gazzetta.gr-ն գրում է, որ ֆուտբոլիստները վերջնագիր են ներկայացրել Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիային.թիմը լքում է մարզիչը կամ նրանք են հեռանում:

Матч ТВ-ի մեկնաբան Էլվին Կերիմովը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո (2:3) հույների հանդերձարանում վիճաբանություն է տեղի ունեցել Անգելոս Անաստազիադիսի ու պաշտպան Վասիլի Տորոսիդսի միջև: Թիմի առաջատարները աջակցել են իրենց խաղընկերոջը:

SHARE