Գլխավոր Հասարակություն Կաշառք ստանալու համար մեղադրվող դատավորի գործով Տաթևիկ Գրիգորյանը ինքնաբացարկ չհայտնեց

Կաշառք ստանալու համար մեղադրվող դատավորի գործով Տաթևիկ Գրիգորյանը ինքնաբացարկ չհայտնեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպանների՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով։

Ավելի վաղ Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։

Ըստ պաշտպանի՝ Գրիգորյանն այս գործով չի կարող լինել անկողմնակալ և օբյեկտիվ դատավոր, քանի որ կանխակալ վերաբերմունք ունի ամբաստանյալի նկատմամբ։

SHARE