Գլխավոր Տնտեսություն 2018-ին ՌԴ կողմից ուղիղ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կազմել են մոտ 125...

2018-ին ՌԴ կողմից ուղիղ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կազմել են մոտ 125 մլն դոլար. դեսպան

ՌԴ-ը շարունակում է մնալ ՀՀ-ի կարևոր տնտեսական գործընկերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«2018-ի տվալներով՝ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ հասնելով մոտ 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 26 տոկոսը: Սա հրաշալի արդյունք է՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ոչ կայուն իրավիճակը», – ասաց նա:

Կոպիրկինն ընդգծեց նաև, որ ՌԴ-ը շարունակում է մնալ նաև ՀՀ-ի համար գլխավոր ներդրողը: Մասնավորապես, 2018 թվականին ՌԴ կողմից ուղիղ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կազմել են մոտ 125 մլն դոլար: Բացի այս, ՀՀ-ում գործում է ավելի քան 40 խոշոր ընկերություն՝ ռուսական 100 տոկոս կամ մասնակի կապիտալով:

SHARE