Գլխավոր Միջազգային Ջուլիան Ասանժին բանտում հոգեբան է այցելել

Ջուլիան Ասանժին բանտում հոգեբան է այցելել

Բրիտանական բանտում կալանավորված WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին այցելել են հոգեբանն ու թերապևտը: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին հայտնել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը:

Նրա խոսքով՝ բժիշկները զննել են Ասանժին, քանի որ մինչ այդ նա 7 տարի ապրել է առանց բուժօգնություն ստանալու, և դա ազդել է իր առողջության վրա:

«Էկվադորի դեսպանատանը 7-ամյա բնակությունն առանց բուժծառայության հասանելիության, իհարկե, ազդեցություն է թողել նրա առողջության վրա», – ասել է Հրաֆնսոնը:

Նա նշել է, որ Ասանժին այցելել է մեկ ամիս առաջ: Խմբագիրը հավելել է, որ Ասանժը շատ լավ հասկանում է, որ իրեն երկարատև պայքար է սպասվում, և նա մշակել է իր պաշտպանության գիծը:

SHARE