Գլխավոր Միջազգային Դադարեցվել է ռուս լրագրող Իվան Գոլունովի դեմ հարուցված քրգործը

Դադարեցվել է ռուս լրագրող Իվան Գոլունովի դեմ հարուցված քրգործը

Ռուսական «Медуза» գործակալության հատուկ թղթակից Իվան Գոլունովի դեմ բացված քրեական գործը կասեցվել է: Ինչպես փոխանցում է գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:

Գործը դադարեցվել է մեղքը չապացուցելու արդյունքում: Նախարարը նշել է, որ տնային կալանքից լրագրողն ազատ կարձակվի մինչև օրվա վերջ:

Գոլունովին ձերբակալել են հունիսի 6-ին Մոսկվայում: Նրան մեղադրանք էր առաջադրվել թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի մեջ, որից հետո նրա նկատմամբ տնային կալանք էին սահմանել:

Նշվում է, որ գործով առգրավված իրերից ոչ մեկի վրա չի հայտնաբերվել լրագրողի մատնահետքը: Ինչպես նաև նրա մատներին, եղունգների տակ չի հայտնաբերվել արգելված նյութի հետքեր, իսկ թմրանյութի օգտագործման փորձաքննությունը բացասական արդյունք է տվել:

SHARE