Գլխավոր Տնտեսություն Պայմանավորվածություն կա ռուսական կողմի հետ, որ իրենք 2019-21 թթ. կարդիականացնեն Լարսի անցակետը․...

Պայմանավորվածություն կա ռուսական կողմի հետ, որ իրենք 2019-21 թթ. կարդիականացնեն Լարսի անցակետը․ փոխվարչապետի խորհրդական

ԵԱՏՄ պայմանագրով ՀՀ-ն հիմնականում առանձնացրել է 7 ուղղություններ․ «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին հայտարարեց փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը։

Նա, մասնավորապես, անդրադարձավ  երեք ուղղություններին, որոնք ֆիքսվել են ԵԱՏՄ պայմանագրով։

«ԵԱՏՄ-ում ամենակարևոր գերակայությունը, որ ֆիքսվել է, հավասար մրցակցային պայմանների ապահովումն է մեր բիզնեսի համար, դա, իհարկե, որպես բազիսային տարբերակ, էներգակիրներ են»,-շեշտեց նա։

Ըստ փոխվարչապետի խորհրդականի՝ այս կերպ պետք է ունենալ հավասար բազիսային պայմաններ՝ ապրանքներ և ծառայություններ արտադրելու համար։ «ԵԱՏՄ-ում ունենք երկրներ, որոնք հանդիսանում են արդյունահանողը և վաճառողը, և կան երկրներ, որոնք դրանց հիմնական օգտագործողն են։ Այստեղ կարևոր նախապայման արդեն իսկ ֆիքսվել է, որ արտադրվող ապրանքը կամ արդյունահանվող ապրանքը միասնական  բորսային առևտրի պետք է ենթարկվի, այսինքն՝ բորսայական արժեք ձևավորի»,-ասաց նա։

Ըստ Հովհաննես Ազիզյանի՝ կարևոր է նաև արտադրանքի տեղափոխումը կամ տրանսպորտը։ «Այս տեսակետից ֆիքսվել է դրա տեղափոխման գների մեթոդոլոգիայի միասնականությունը։ Այստեղ կա համաձայնություն, որ աշխատանքներ կատարեն և արագ»։

Նա նշեց, որ էներգետիկայի ոլորտում յոթ համաձայնագիր կա, որոնք կարգավորելու են ընթացակարգերը։

Երկրորդ ուղղությունը, ըստ Հովհաննես Ազիզյանի, որը ֆիքսել են, ենթակառուցվածքներն են։ «Այստեղ կարևոր սահմանային կապ ապահովողը Լարսի անցակետն է, և այստեղ պայմանավորվածություն կա ռուսական կողմի հետ, որ իրենք 19-21 թթ. կիրականացնեն Լարսի անցակետի արդիականացում, և այսօրվա իրավիճակը, որ ունենք, չի բավարարում և շատ ավելի փոքր է առևտրաշրջանառությունը, այն հնարավորինս կբարելավի»,-ասաց նա։

Հովհաննես Ազիզյանը նշեց, որ նաև փոխադրումների խնդիր կա անդամ երկրների հետ, ինչպես, օրինակ՝ Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և այլ երթուղիներ պետք է մշակեն։

Նա կարևոր ուղղություն համարեց թվայնացման գործընթացը և նշեց, որ ՀՀ-ն՝ որպես սահման չունեցող երկիր, այն իրականացնում է։

SHARE