Գլխավոր Միջազգային Սերժ Թանկյանը մասնակցել է «Ազնավուր 95» համաշխարհային մարտահրավերին

Սերժ Թանկյանը մասնակցել է «Ազնավուր 95» համաշխարհային մարտահրավերին

Հայտնի երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը մասնակցել է #Aznavour95 հեշթեգի ներքո ստեղծված «մարտահրավերին»՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակին:

«Ընկերներ, ուրախ եմ մասնակցելու «Ազնավուր 95» համաշխարհային մարտահրավերին և հրավիրում եմ բոլորիդ միանալու և երգելու Շառլ Ազնավուրի ձեր սիրելի երգից մի քանի տող՝ այդպիսով աջակցելով Ազնավուր հիմնադրամի կողմից իրականացվող մարդասիրական գործունեությանը», – սոցցանցում գրել է Թանկյանը՝ ներկայացնելով երգի իր կատարումը:

Հրապարակված տեսանյութում նա կատարել է Ազնավուրի They fell («Նրանք ընկան») երգից մի հատված, որը նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային և ընդգրկվել է շանսոնյեի 2014-ի Sings In English. Greatest Hits ալբոմում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Charles Aznavour (@aznavourfoundation)

SHARE