Գլխավոր Միջազգային Կաննի կինոփառատոնում հատվածներ են ցուցադրել Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմից

Կաննի կինոփառատոնում հատվածներ են ցուցադրել Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմից

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի մասին վավերագրական ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում, որն այս օրերին անցկացվում է Ֆրանսիայի Լազուրե ափին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, «Շառլ. Հատուկ հայացք» ժապավենի ցուցադրությունը տեղի է ունեցել ռուսական տաղավարում: Ֆիլմի ներկայացման կազմակերպիչը «Ռոսկինոն» է եղել: Որպես ֆիլմի պրոդյուսերներ հանդես են եկել Շառլ Դե Մոն, Միշա Ազնավուրը և Սերգեյ Սարկիսովը, իսկ ռեժիսորը Մարկ դի Դոմենիկոն է: Հյուրերին և լրագրողներին տեսակադրեր են ցուցադրվել, որոնք արվել են հենց մաեստրոյի կողմից իր հյուրախաղերի, ճանապարհորդությունների և իրեն հարազատ մարդկանց հետ շփման ժամանակ: Երաժշտությունը ֆիլմի համար հավաքվել է 50-ականներից մինչև հիմա արված ձայնագրություններից: Ինչպես նշել են «Ռոսկինոյից», ֆիլմը կապված է Ազնավուրի կյանքի տարբեր շրջափուլերի հետ. այն վեպ է կյանքի, մանկության, ճանապարհորդությունների, հանդիպումների, անհաջողությունների, նվաճումների, ուրախությունների, տխրության, վախերի, խիզախության և, առաջին հերթին, սիրո մասին։

SHARE