Գլխավոր Տեսանյութեր Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը

Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը նախօրեին այցելել են Տավուշի մարզ, որտեղ հանդիպում են ունեցել համայնքի ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Գյուղնախարարության պաշտոնյաները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, դրանցում կատարված նոր փոփոխություններն ու նախաձեռնությունները, անդրադարձել  հետագա քայլերին ու ռազմավարական ուղղություններին, ինչպես նաև պատասխանել են ներկաների հարցերին։

«Մենք խնդրեցինք կազմակերպել այս հանդիպումը, որպեսզի հնարավորություն ունենանք հակիրճ ներկայացնել ձեզ, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում գյուղոլորտը զարգացելու համար և  որ ամենակարևորն է` լսենք ձեր հարցերն ու առաջարկները: Մեր ցանկությունն է՝ միասին աշխատել, որպեսզի մեր երկրում գյուղատնտեսությունը, որը տնտեսության կարևորագույն ճյուղերից է և ապահովում է ՀՆԱ-ի 25%-ը,  21-րդ դարին համահունչ զարգանա», – նշել է Արտակ Քամալյանը:

SHARE