Գլխավոր Հիմնական Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին

Այսօր՝ շուրջ 4 օր տևած քննարկումներից հետո, ավարտվեց Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումը։

Չորս օր շարունակ պաշտպանական կողմը ներկայացրեց խափանման միջոցի վերաբերյալ իր դիրքորոշումը, հայտարարեց, որ կալանավորման որոշումն անհիմն է և, նույնիսկ, միջնորդեց վերացնել 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը։

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին՝ ժամը 16։00-ին։

SHARE