Գլխավոր Միջազգային ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին. Վալերի Սեմերիկով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին. Վալերի Սեմերիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման մասին հարցը կորոշվի մայիսի 22-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում: Այս մասին հայտնում է БЕЛТА-ն՝ վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Վերջինս հայտնել է, որ մայիսի 17-ին կանցկացվի ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որում կքննարկվի նոր գլխավոր քարտուղարի հարցը: Առաջարկներ կպատրաստվեն ԱԳ նախարարների խորհրդի նիստում ներկայացվելու համար:

«Եվ այնտեղ արդեն կընդունվի համապատասխան որոշումը», – ասել է Սեմերիկովը՝ հավելելով, որ ԱԳ նախարարները երկրների ղեկավարներին կառաջարկեն այս կամ այն պաշտոնյայի թեկնածությունը:

Նրա խոսքով՝ կքննարկվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ, երկրի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:

Նա հիշեցրել է, որ 2020-ի հունվարի 1-ից պաշտոնավարման հերթն անցնում է Բելառուսին:

 

SHARE