Գլխավոր Քաղաքականություն Ծայրահեղ անարդար դատավարություն ստացվեց. նիստը սկսեցին դատախազները, վերջացրին դատախազները. Հայկ Ալումյան

Ծայրահեղ անարդար դատավարություն ստացվեց. նիստը սկսեցին դատախազները, վերջացրին դատախազները. Հայկ Ալումյան

Ծայրահեղ անարդար դատավարություն ստացվեց. դատական նիստը սկսեցին դատախազները, վերջացրին դատախազները: Այս մասին «Մարտի 1»-ի գործող մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Դատավորն արեց ամեն ինչ, որ տպավորություն ստեղծվի, որ մեր փաստարկները ջախջախվեցին: Իրականում մեր ոչ մի փաստարկին լուրջ հակափաստարկ չբերվեց: Այս գործն ամբողջությամբ կազմված է տպավորությունների վրա՝ գլխավորապես հանրության վրա»,- նշեց Ալումյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հայտնեց, որ դատավարության վերջում դատախազների յուրաքանչյուր փաստարկի հետ կապված հայտարարություն ուներ, որի հնարավորությունը չտրվեց:

«Այս ամբողջ դատավարության ընթացքում ի՞նչ էին փորձում ասել, որ մենք կրկնում ենք յուրաքանչյուրս մեկս մեկի փաստարկները: Իրականում մենք չէինք կրկնում, նույն հանգամանքին տարբեր կողմերից էին անդրադառնում: Այն, ինչը արեցին դատախազները, դա բառացի կրկնություն էր: Յուրաքանչյուր դատախազ վեր կացավ և կրկնեց այն, ինչը դատավարության սկզբում ասել էր»,- ասաց Հայկ Ալումյանը:
SHARE