Գլխավոր Միջազգային Դուբայում ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել

Դուբայում ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել

Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել, որում 4 մարդ է եղել, հաղորդում է GulfNews-ը:

Հաղորդվում է օդաչուի եւ նրա օգնականի մահվան մասին, մյուս երկուսի ճակատագիրը դեռեւս անհայտ է:

Ավիաաղետի պատճառը եւս անհայտ է:

Ավիաաղետից հետո թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն այժմ դրանք իրականացվում են ժամանակացույցի համապատասխան:

SHARE