Գլխավոր Հասարակություն Մի փոքր, աննշան փաստ «թավշյա ատելության» մասին

Մի փոքր, աննշան փաստ «թավշյա ատելության» մասին

Այսօր մի լրատվական «լուր» էր տեղադրել այն մասին, թե իբր Նախագահների միջնորդության տեքստը ես եմ գրել։ Դա սուտ է, և ես հրապարակավ հերքել եմ։ Կարող էր և սուտ չլինել, որովհետև Նախագահներն իհարկե ազատ են որոշել, թե որ հարցով ում հետ և ինչ ձևաչափով են խորհրդակցում։ Ու՞մ ինչ գործ։

Դա էական էլ չէ։

Էականն այն է, որ «լուրը» հրապարակելուց հետո կարճ ժամանակ անց մի անծանոթ, բայց ոչ ֆեյք օգտատեր, հավանաբար՝ ինչ-որ հավաքական «ՀՀ հպարտ քաղաքացի», ինձ այս հաղորդագրությունն է ուղարկել👇։

Հիմա հարց – ո՞վ է մեղավոր մեր երկրում մոլեգնող «թավշյա ատելության» համար։ Հարցը հռետորական չէ։

Իշխանության բարձր ներկայացուցիչները՝ Վարչապետի գլխավորությամբ, պետք է գիտակցեն, որ անձնական պատասխանատվություն են կրում մեր հանրային կյանքում առկա մթնոլորտի համար։ Դա հանաք բան չի։

SHARE