Գլխավոր Քաղաքականություն Մամեդյարովը հայկական լրատվամիջոցների միջոցով առաջ մղեց ադրբեջանական չարչրկված թեզերը

Մամեդյարովը հայկական լրատվամիջոցների միջոցով առաջ մղեց ադրբեջանական չարչրկված թեզերը

Հայաստանի մի քանի լրագրողներ Բրյուսելում հարցազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Մամեդյարովը զրույց է ունենում հայ լրագրողների հետ: Նշենք, որ ապրիլի սկզբներին հայկական լրատվամիջոցներում հայտնվեց տեսանյութ, որում Մամեդյարովը պատասխանում էր նույն ինքնաթիռով թռչող հայ լրագրողի հարցերին:

Այս անգամ Բրյուսելում Հայաստանի մի քանի լրագրողների հարցազրույցը Մամեդյարովի հետ կարող էր արդարացված լինել, եթե լրագրողները փորձեին փաստարկված և սուր հարցադրումների միջոցով դժվարին դրության մեջ գցել Մամեդյարովին կամ կարողանային նրանից կորզել հայկական կողմի համար շահեկան հայտարարություններ, բայց իրականում տեղի ունեցավ հակառակը, Մամեդյարովը հայկական լրատվամիջոցների միջոցով հայկական լրատվական հարթակում զարգացրեց և առաջ մղեց ադրբեջանական չարչրկված թեզերը:

Այս պարագայում առնվազն տարօրինակ է հայ լրագրողների խանդավառությունը Մամեդյարովի հետ հարցազրույց ունենալու մասով: Եվ կարծում եմ՝ այս դեպքը ցույց տվեց, որ խնդիր կա բարձրացնելու հայ լրագրողների իրազեկվածության մակարդակը, ու պետք է լուրջ նախապատրաստական աշխատանքներ տարվեն, որպեսզի հայաստանցի լրագրողները լուրջ հարցադրումներով կարողանան «տուպիկի» առաջ կանգնեցնել Մամեդյարովին և մյուս ադրբեջանական գործիչներին:

SHARE