Գլխավոր Տեսանյութեր «Գազպրոմի» բաժնետոմսերի արժեքը հասել է պատմական առավելագույն ցուցանիշին

«Գազպրոմի» բաժնետոմսերի արժեքը հասել է պատմական առավելագույն ցուցանիշին

Ռուսական «Գազպրոմ» գազարդյունաբերության պետական ընկերության բաժնետոմսերը մոսկովյան բորսայի աճուրդի ժամանակ նոր պատմական առավելագույն ցուցանիշ են գրանցել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով աճուրդի տվյալները, մեկ բաժնետոմսի արժեքը գերազանցել է 180 ռուբլին՝ 12.1 տոկոսի աճ գրանցելով:

Բաժնետոմսերի աճն արձանագրվել է տեղեկության ֆոնին, որի համաձայն՝ «Գազպրոմի» կառավարման խորհուրդը նոր չափի շահութաբաժիններ է առաջարկել 2018 թվի համար՝ մեկ բաժնետոմսի համար 16.61 ռուբլու ծավալով, որն ավելի քան երկու անգամ ավելին է 2017-ի արդյունքներից:

SHARE