Գլխավոր Տնտեսություն Բիթքոինի արժեքը հոկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 7000 դոլարը

Բիթքոինի արժեքը հոկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 7000 դոլարը

Ամենից շատ տարածված թվային արժույթի՝ բիթքոինի արժեքը գերազանցել է 7000 դոլարի շեմը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով աճուրդի տվյալները:

Նշվում է, որ վերջին անգամ 7000 դոլարից թանկ թվային արժույթը գնահատվել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ին: Այսօր երեկոյան ժամերի տվյալներով՝ բիթքոինի արժեքը գնահատվել է 7054 դոլար՝ գրանցելով 3.51 տոկոսի աճ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բիթքոինի արժեքը 2018 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել էր 6000 դոլարի հոգեբանական շեմը:

SHARE