Գլխավոր Տնտեսություն «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված 100 մլն դրամի գույքային...

«Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված 100 մլն դրամի գույքային վնասը. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2015-2018 թվականներին իրականացված գնումների գործընթացի վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, ինչի արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։

Հիշյալ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը 2015-2017թթ․ ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, պետությանը պատճառել է 99․913․800 (իննսունինը միլիոն ինը հարյուր տասներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամի գույքային վնաս։ Տնօրենի կողմից հիշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտի կիրառման հիմքով»,- նշված է հայտարարության մեջ:

SHARE