Գլխավոր Տեսանյութեր Համաշխարհային բանկը 13,4 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ ճանապարհների կառուցման համար

Համաշխարհային բանկը 13,4 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ ճանապարհների կառուցման համար

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը մայիսի 8-ին հաստատել է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրին (#LRNIP) 13,4 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը, որով կվերակառուցվի 61 կմ երկարությամբ գյուղական ճանապարհ։
Ճանապարհի վերակառուցումը ավելի քան 60 հազար մարզային բնակչությանը հասանելիություն կապահովի շուկաներին եւ սոցիալական ծառայություններին:
Վերականգնման աշխատանքները Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը (ՏԿՏՏՆ) կաջակցեն աղետավտանգ վայրերում ճանապարհային ենթակառուցվածքի բնակլիմայական ռիսկերի՝ սողանքների, քարաթափումների և հեղեղումների ուսումնասիրման հարցում: Սույն ռիսկի գնահատումը կուղեկցվի շտկող գործողությունների բացահայտմամբ:
Լրացուցիչ ֆինանսավորումը Հայաստանին կօգնի նաև ճանապարհների անվտանգության բարելավման և մարդկային կյանքերի և տնտեսության համար ճանապարհային վթարների իրական գինը գնահատելու հարցում: Այն կիրականացվի վթարների վերաբերյալ տվյալների հավաքման և կառավարման արդի միասնական համակարգի միջոցով ճանապարհային երթևեկության անվտանգության բոլոր շահագրգիռ կողմերի միջև կապի ստեղծմամբ, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության կառավարման կարողությունների զարգացմամբ:
«Ծրագրով նաև դրվում է «Անվտանգ գյուղ» ծրագրին աջակցությունը շարունակելու նպատակ՝ ճանապարհների անվտանգությանն ուղղված փոքր շինարարական աշխատանքների, դպրոցների, մանկապարտեզների և համայնքային կենտրոնների շրջակայքում երթևեկության կարգավորման միջոցառումների եղանակով՝ դրանք համակցելով համայնքային մակարդակով իրազեկման բարձրացման արշավների հետ»,- հավելեց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Նարգիզ Ռիսկուլովան: «Այսօրվա դրությամբ 66 համայնքում իրականացվում է անվտանգ գյուղի նախագիծ: Ակնկալում ենք, որ մինչև 2019թ. ավարտն անվտանգ նախագծերի թիվը կհասնի 84-ի»։

SHARE