Գլխավոր Քաղաքականություն Ծառուկյանը օդից սարքած չի, տիրապետում է խնդիրներին և գիտի դրանց լուծումը․ Գագիկ...

Ծառուկյանը օդից սարքած չի, տիրապետում է խնդիրներին և գիտի դրանց լուծումը․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Արարատցեմենտի» աշխատակիցների հետ

Հիմա ես եկել եմ ձեզ հետ խոսելու, ձեր հարցերին պատասխանելու: «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Քանի՞ տարի է, որ մենք իրար հետ աշխատել ենք: 16 տարի: Դուք գիտեք, որ 16 տարիների ընթացքում չկա հարց, պատասխան և լուծում, որ անպատասխան մնա»,- ասաց նա:

Նա նշեց, որ ինքը կուսակցության ղեկավար է և մտահոգ է իր երկրի տնտեսության համար, ժողովրդի համար: «Երևի դուք պարոն Ծառուկյանի ելույթները նայում եք: Ծառուկյանը օդից սարքած չի, տիրապետում է խնդիրներին և գիտի դրա լուծումը»,- ասաց նա:

Նա ներկայացրեց այսօր ստեղծված խնդրի պատճառները: «Երբ Պարսկաստանը ցեմենտի գործարան չուներ, Պարսկաստանի մեքենաները օրերով կանգնում էին, որ մեզնից ցեմենտ տանեին»,- ասաց նա: Ապա հիշեցրեց, որ իր ընկերությունն ամեն տարի իր աշխատակիցներին մեքենաներ է նվիրել, որոշ թոշակի գնացողների թույլ է տվել, որ աշխատեն և այլն:

Հիմա էլ, ըստ նրա, Իրանը սկսել է ցեմենտ արտադրել, այդ պատճառով դժվարացել է իրենց սեփական ընկերության աշխատանքը: «Ես նայում եմ ոչ թե սեփականատիրոջ աչքերով․․․ կարող էի չգալ: Կառավարման ենք տվել, եթե այսօր հանձնաժողովի վեջը չի, ասում է՝ այդ 1000 աշխատողն էլ թող անգործ մնա: Բայց ո՞նց կարող է այդ հազար ընտանիքը, ամեն մեկը երեխա ունի: Այսօր մենք ունենք 650 ընտանիք, ունենք 1․5 միլիոն վարկառու: Ես առողջացման ծրագիր եմ առաջարկում, որ հարկավոր է քայլ կատարել, մարդկանց մատից փուշ հանել, մարդկանց հնարավորություն տալ, որ իրենց կյանքը բարելավեն»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ներկայիս կառավարության հետ բանակցություններ են տարվել, որ Իրանից ներկրվող ցեմենտի և կլինկերի համար տուրք վճարվի, որպեսզի իրենք կարողանան մրցակցությանը դիմանան, բայց հետո պարզվել է, որ որոշվել է հարկել միայն ցեմենտը, իսկ կլինկերը՝ ոչ:

«Մարդիկ կան, որ կառավարության այդ հանձնաժողովում չեն պատկերացնում, թե կլիները որն է, ցեմենտը որն է: Կլինկերը պատրաստի ցեմենտն է, որը մենք 4 միլիոնով ծախսում ենք 100 000 տոննայի համար: Ասում եմ՝ մարդիկ անգործ կմնան, ասում են՝ ոչինչ, 1 000 ընտանիք թող անգործ մնա, տունը մնա: Դուք լսել եք, մենք չենք դա ասում:

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո պետք է խոստումները իրականան, որ ժողովուրդը ավելի նպաստավոր պայմաններում ապրի: «Ես զրոյից կայացած մարդ եմ: Ես հասկանում եմ, որ հարկավոր է տնտեսական հեղափոխություն կատարել, բայց ոչ թե խոսքով, այլ գործով, որ լիարժեք բոլոր ոլորտներին գումարներ տրամադրեն»,- ասաց նա:

Ծառուկյանը նորից անդրադարձավ Կառավարության հանձնաժողովի որոշմանը՝ կլիների չհարկման մասին: Նշեց, որ այդ հարցը ինքն ու իր պատգամավորները քննարկել, հասկացել են, որ հանձնաժողովը որոշում է ընդունել՝ առանց ցեմենտի գործարանի մասնագետի կարծիքը լսելու: Այդ պատճառով ինքը որոշել է ոչինչ չանել, իսկ հետո էլ իմացել է, որ ժողովուրդը բողոքում է:

«Այսօր ընդհանուր խնդիրը պետք է լուծվի, ոչ թե իմ ու քո անի»,- ասաց նա` հավելելով, որ նախատեսում են հարցը քննարկել ԱԺ-ում:

SHARE