Գլխավոր Հասարակություն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

Հունահռոմեական ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կմասնակցի հունիսի 21-ից հուլիսի 1-ը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

«Եվրոպայի առաջնությունից նվաճեցինք Եվրոպական խաղերի 5 ուղեգիր: Եվրոպական խաղերի կազմում կլինեն փոփոխություններ: 99 տոկոսով Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին, որտեղ հանդես կգանք 60, 67, 77, 87 եւ 97 կգ քաշային կարգերում: Մայիսի 9-ից կսկսենք պատրաստվել Եվրոպական խաղերին ու աշխարհի առաջնությանը:

Արթուր Ալեքսանյանը վնասվածքից վերականգնվելուց հետո արդեն լիարժեք մասնակցում է մարզումներին: Նա շատ մարտական է տրամադրված: Հուսով եմ, որ ամեն ինչ պետք է լավ լինի: Արթուր Ալեքսանյանն իր ցանկաթյամբ էր բուժման մեկնել ԱՄՆ: Բացառված է, որ մեր պետությունը, Սպորտի նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն չֆինանսավորեն նրան: Պահ ստացվեց, որ ընկերները հրավիրեցին Արթուրին, ստեղծեցին պայմաններ եւ նա մեկնեց իր ցանկությամբ: Հուսով եմ, որ այդ մասին այլեւս չի խոսվի: Արթուր Ալեքսանյանի համար մեր երկրում երբեք խնդիրներ չեն կարող լինել ո՛չ կառավարության, ո՛չ էլ Օլիմպիական կոմիտեի խողմից»,- նշել է Լեւոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2018-ի նոյեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունից հետո:

SHARE