Գլխավոր Միջազգային Պուտինն առաջարկել է Փարիզ ուղարկել ռուս լավագույն վերականգնողներին

Պուտինն առաջարկել է Փարիզ ուղարկել ռուս լավագույն վերականգնողներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին՝ ցավակցություն հայտնելով նրան եւ ամբողջ ֆրանսիացի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհի կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նոտր Դամը Ֆրանսիայի պատմական խորհրդանիշն է, եվրոպական եւ համաշխարհային մշակույթի անգին գանձը, քրիստոնեական կարեւորագույն սրբավայրերից մեկը»,- ընդգծել է Ռուսաստանի պետության ղեկավարը:

Պուտինը հույս է հայտնել, որ տաճարը կհաջողվի վերականգնել, եւ առաջարկել է Ֆրանսիա ուղարկել «ռուսաստանցի լավագույն մասնագետներին, որոնք համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման հարուստ փորձ ունեն»:

SHARE