Գլխավոր Հասարակություն Շերլոկն իր «Lamborghini»-ով վթարի է ենթարկել 63-ամյա տղամարդու

Շերլոկն իր «Lamborghini»-ով վթարի է ենթարկել 63-ամյա տղամարդու

42-ամյա Բենեդիկտ Քեմբերբետչը, որը հայտնի է համանուն սերիալում Շերլոկ Հոլմսի դերակատարմամբ, Lamborghini ավտոմեքենան վարելու ընթացքում վթարի է ենթարկել 63-ամյա հեծանվորդի Անգլիայի Ուայթ կղզում։

Միջադեպը տեղ է ունեցել նախորդ տարվա աշնանը, սակայն տուժածի ընկերը տեղի ունեցածի մասին խոսել էմիայն այժմ։ Նրա խոսքով՝ Քեմբերբետչի ավտոմեքենան «դուրս է եկել ոչ մի տեղից»։ Ճանապարհատրանսպոտային պատահարի արդյունքում տղամարդը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել։

Վթարի մասնակիցների միջեւ վեճ է սկսվել, սակայն նրանք որոշել են ոստիկանություն չկանչել։ Բրիտանացի դերասանը ձկնորսին շապիկ, մի բաժակ ջուր է տվել եւ առաջարկել նրան հիվանդանոց տեղափոխել։

Նրանք փոխանակել են հեռախոսահամարները, սակայն Բենեդիկտը չի զանգահարել հեծանվորդին։ Այժմ տղամարդը ցանկանում է 20 հազար ֆունտի չափով փոխհատուցում պահանջել առողջությանը պատճառված վնասի համար։

Ճանապարհատրանսպորտային պատահարի փաստը հաստատել է ոստիկանությունը՝ նշելով, որ նյութական բոլոր պահանջները կարգավորվել են ապահովագրական ընկերության միջոցով։

SHARE