Գլխավոր Հասարակություն Կաթնաշոռով և բալով «Բրաունի». աննկարագրելի համեղ է

Կաթնաշոռով և բալով «Բրաունի». աննկարագրելի համեղ է

Այսօր մեր բոլորիս կողմից այդքան սիրված «Բրաունիի» մի նոր տարբերակ ենք առաջարկում՝ կաթնաշոռով և բալով, որի համին ու տեսքին դիմանալն անհնար է։

Related image

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Դառը շոկոլադ – 100 գ
  • Կարագ – 120 գ
  • Շաքարավազ – 150 գ
  • Ձու – 4 հատ
  • Ալյուր – 150 գ
  • Փխրեցուցիչ (տափակ գդալ) – 1 թ/գ
  • Կաթնաշոռ (փափուկ) – 300 գ
  • Վանիլային շաքար – 1 փաթեթ
  • Սառեցրած բալ (անկորիզ) – 400 գ
  • Աղ – մեկ պտղունց

Image result for сладкиш с сладко от вишни

Պատրաստման եղանակը

1. Շոկոլադը կոտրատել, հալեցնել կարագի հետ միասին ջրային բաղնիքի վրա կամ միկրոալիքային վառարանում։

2. 2 ձուն 50 գրամ շաքարավազի հետ հարել, ավելացնել մի պտղունց աղ ու վանիլ։

3. Կրեմի համար կաթնաշոռը խառնել շաքարավազի և 2 ձվի հետ։ Հարիչով հասցնել կրեմային վիճակի։

4. Շաքարով հարած ձվերին ավելացնել սառած հալեցված շոկոլադը, փխրեցուցիչն ու ալյուրը։ Հարել ցածր արագության վրա։

5. Բարձր պատերով ձևամանի մեջ կարագ քսել և լցնել խմորի 1/3-ը։ Վրայից դնել կաթնաշոռային զանգվածի կեսն ու հարթեցնել։

6. Կաթնաշոռային զանգվածի վրա լցնել բալի կեսը։ Հետո նորից խմորը լցնել, նորից կաթնաշոռը, բալն ու խմորը։ Խմորն աշխատեք հավասարաչափ բաշխել։

7. Թխել ջեռոցում 40-50 րոպե 180 աստիճանի տակ։ Ստուգել փայտիկով․ այն պետք է չոր լինի։

SHARE