Գլխավոր Հասարակություն Ահա թե ինչքան ժամանակ մարդը կկարողանա առանց սկաֆանդրի գոյատևել յուրաքանչյուր մոլորակի վրա

Ահա թե ինչքան ժամանակ մարդը կկարողանա առանց սկաֆանդրի գոյատևել յուրաքանչյուր մոլորակի վրա

Իր բոլոր թերություններով և խնդիրներով հանդերձ՝ Երկիր մոլորակը գեղեցիկ վայր է : Մտածե՛ք այդ մասին. գունավոր մայրամուտներ, տաք ու սառը օվկիանոսներ, քամի, կենդանիներ : Այո, կյանքը Երկրի վրա հիասքանչ է, հատկապես՝ համեմատած այլ հարևան մոլորակների հետ : Ահա թե որքան ժամանակ կարող եք գոյատևել մյուս մոլորակների վրա, եթե այնտեղ վայրէջք կատարեք առանց սկաֆանդրի :

Արեգակ

Սկսենք բոլորիս ջերմացնող աստղից : Արեգակի վրա Դուք անհապաղ կայրվեք, առանց որևէ պահ սպասելու՝ մեկ վայրկյանից պակաս ժամանակում :

Մերկուրի

Մերկուրիի այն հատվածը, որն ուղղված է դեպի Արեգակը, չափազանց տաք է՝ 427 աստիճան : Եվ ընդհակառակը՝ հակառակ կողմը սառն է՝ -179 աստիճան : Այս երկու կողմերում առանց սկաֆանդրի մարդը կարող է գոյատևել մոտ երկու րոպե :

Վեներա

482 աստիճան տաքություն ունեցող այս մոլորակում «բնակվելն»  այնքան էլ հաճելի չի լինի : Ի դեպ, Վեներան նույն ձգողականության ուժն ունի, ինչպիսին որ ունի Երկիրը, այնպես որ քայլել Դուք հաստատապես կկարողանաք, մինչև որ այրվեք՝ պակաս, քան մեկ վայրկյանում :

Երկիր

Շնորհիվ մեր մթնոլորտի թթվածնի, սնունդի և ջրի, և այլ ամեն ինչի, ինչը մեր մոլորակը ապրելի է դարձնում, այստեղ հնարավոր է ապրել միջինում 80 տարի :

Մարս

Մարսը կրակի տեսք ունի, սակայն այն չափազանց սառն է, միաժամանակ՝ օդը շատ բարակ է ու նուրբ : Եթե շատ տաք հագուստ կրեք, ապա կկարողանաք Մարսի վրա քայլել այնքան ժամանակ, մինչև որ այլևս չկարողանաք պահել շունչը՝ մոտ երկու րոպե :

Յուպիտեր

Լինելով գազից կազմված մոլորակ՝ Յուպիտերը «առաջարկում է» ապրել իր վրա այնքան ժամանակ, մինչև որ կպայթեք մոլորակի գազային շերտերի մեծ ճնշումից՝ պակաս, քան մեկ վայրկյանում :

Սատուրն, Ուրան, Նեպտուն

Ինչպես և Յուպիտերում՝ այնպես էլ այս գազային մոլորակներում կպայթեք մեծ ճնշման հետևանքով : Անգամ Սատուրնի օղակները չեն կարողանա համապատասխան մակերևույթ ապահովել՝ քայլելու համար : Այնպես որ, այս մոլորակներից յուրաքանչյուրի վրա մարդ արարածը մեկ վայրկյան էլ չի կարողանա դիմանալ :

SHARE