Գլխավոր Տնտեսություն 2050 թվականին նավթագազային ընկերությունները կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը

2050 թվականին նավթագազային ընկերությունները կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը

Ներկայումս նավթի եւ գազի վրա միլիարդներ աշխատող ընկերությունները, ինչպիսիք են Shell-ը, BP-ը եւ Exxon-ը, 2050 թվականին կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը, եթե ամբողջ աշխարհում կառավարությունները ջանքեր գործադրեն Կլիմայի մասին փարիզյան համաձայնագիրը կատարելու ուղղությամբ: Այն կանխատեսում է մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը առավելագույնը 2 աստիճանով ըստ Ցելսիուսի՝ ի տարբերություն նախաինդուստրիալ ժամանակաշրջանի: Այդպիսին է Mercer ընկերության վերլուծաբանների եզրակացությունը, որն անցկացրել է տնտեսության տարբեր ճյուղերի վրա տաքացման եւ դրա դեմ պայքարի ազդեցության առաջին խորքային հետազոտություններից մեկը: Փորձագետները գնահատում էին ներգործությունը երկարաժամկետ եկամտաբերության տեսանկյունից, հաղորդում է Hightech+-ը:

Փորձագետները վերլուծել են մի քանի սցենարներ, որոնք կապված են գլոբալ տաքացման հակազդման հետ:

Mercer-ը գտնում է, որ ամբողջ աշխարհում իշխանությունների փորձերը կրճատել СО2-ի արտանետումը ֆոնդային շուկաների համար կարժենան շուրջ 0.2 տոկոս աճ միջինում:

Սակայն փորձագետները սեւեռել են ուշադրությունն առ այն, որ ներդրումներն արվում են ոչ միայն բաժնետոմսերի մեջ: Պարտատոմսերը, սեփականությունն ու ենթակառուցվածքային ծրագրերը հաշվի առնելով՝ շուկաների համար ազդեցությունը դրական կլինի՝ 0.1-0.3 տոկոս աճ տարեկան:

Օրինակ՝ կլիմայական համաձայնագրի պահանջները կատարելու համար ագրեսիվ գործողությունների սցենարը նախատեսում է 2050 թվականին նավթի պահանջարկի կրճատում երեք անգամ եւ ածուխից ամբողջական հրաժարում: Վաճառվող մեքենաների կեսը կլինեն էլեկտրական հիմքով, իսկ նավթը կփոխարինվի ԷՎԱ-ով եւ շրջակա միջավայրի համար ավելի մեղմ բնական գազի 20-տոկոսանոց աճով:

Այդ կանխատեսման համաձայն՝ 2030 թվականին նավթային եւ գազային ընկերությունների բաժնետոմսերը կէժանանան 42 տոկոսով, իսկ 2050 թվականին կկորցնեն արժեքի 95 տոկոսը: Ընդ որում՝ վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումները կաճեն 178 տոկոսով:

Սցենարում, երբ կառավարությունները կհրաժարվեն հակազդել տաքացմանը, հաղթողներ չկան, ընդգծում են փորձագետները: «3-4 աստիճանով տաքացման սցենարի դեպքում բոլոր ոլորտները, բացի ԷՎԱ-ից, պարտվում են ընդհուպ մինչեւ 2010 թվականը՝ 0.1-7.7 տոկոսով տարեկան»,-ասվում է հետազոտության մեջ:

SHARE