Գլխավոր Հիմնական Փաշինյանի ստերի վերջը չի երևում

Փաշինյանի ստերի վերջը չի երևում

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեկ տարվա ընթացքում 50․000 աշխատատեղ է բացվել Հայաստանում։ Այն, որ սա բացարձակ կեղծիք է, կարծես թե, հիմնավորելու անհրաժեշտություն նույնիսկ չկա։
Փաշինյանի պարագայում սուտ խոստումներ տալը նորույթ չէ, սակայն նման մանիպուլյատիվ հայտարարությունների իմաստը հավանաբար միայն նա կհասկանա։ Ըստ որում՝ երբ մեկ տարվա ընթացքում փակվել է Ալավերդու պղնձաձուլարանը, որն աշխատատեղով էր ապահովում մոտ 1000 մարդու, երբ կառավարությունը մտադիր է գործազրկության ցուցանիշին ավելացնել ևս 10․000 պետական ապարատի աշխատակից, երբ փակվում է շուրջ 1500 հոգու աշխատանքով ապահովող Արարատի ցեմենտի գործարանը, և մինչ օրս, ըստ երևույթին, չկա որևէ խոշոր ներդրում, որի արդյունքում կհայտարարվեր գոնե 5000 նոր աշխատատեղեր ստեղծելու մասին, որևէ հայտարարություն 50․000 աշխատատեղ ստեղծած լինելու վերաբերյալ հղի է իշխանությունների համար բացասական հետևանքներով՝ հասարակական արձագանքի տեսանկյունից։
Ի դեպ՝ ստի մասով։ Այսօր հանրապետության մի շարք բնակավայրերում քաղաքացիական նախաձեռնությամբ անց էր կացվել Փաշինյանի ստերի մասին հասարակությանը իրազեկելու ակցիա։ Ակցիան որոշակի ռեզոնանս գտավ սոցիալական ցանցերում, և հենց դրանով էր թերևս պայմանավորված այն, որ այս մասին լրագրողները հարց ուղղեցին Փաշինյանին։ Եվ ո՞րն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը․․․ «Ավարտվե՞լ ա ինչ-որ բան, հա՞։ Նկատի ունեմ՝ որ մենք հիմա ինչ-որ վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ արդեն գրվել ա «ֆիլմի վերջը՞»։ Բազմիցս ենք անդրադարձել Փաշինյանի՝ մեկ տարվա համար տրված և չիրագործած խոստումներին, դրանք առանձին-առանձին ևս մեկ անգամ հիշելու համար, այդուհանդերձ, նման խուսափողական, անբովանդակ պատասխանը կրկին փաստում է, որ Փաշինյանը ստի և կեղծիքի վրա իշխանափոխություն իրականացրած անձ է՝ իր քաղաքական թիմի հետ միասին:
Առհասարակ, Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում կեղծ, պոպուլիստական, մանիպուլյատիվ իր հայտարարություններով հնարավորություն չի ընձեռում նախաձեռնել իշխանության և վերջինիս դիրքորոշման նկատմամբ այլակարծիք մոտեցում ցուցաբերող անհատների, գործիչների, կառույցների միջև բովանդակային քննարկումներ կազմակերպելու՝ ի շահ Հայաստանի Հանրապետության զարգացման, բարգավաճման հեռանկարների։
Շուտով կլրանա իզմեր չունեցող իշխանության մեկամյակը, որն ամփոփելիս, ցավոք, պետք է խոսենք ոչ թե ձեռքբերումների, ապագային միտված ծրագրերի ռեալիզացիայի և այլ կարևոր ըստ էության գործընթացների մասին, այլ արձանագրենք նախկինների սխալների հաշվին մարդկանց ամբոխի միջոցով և այդ ամբոխի միջոցով նախկին իշխանության հետ սպառնալիքի լեզվով խոսող քպական իշխանության անփառունակ մեկամյա գործունեության, պետությունը անդունդի եզրին հասցնելու մասին։

Գրիգոր Համբարձումյան

SHARE