Գլխավոր Հասարակություն Մենք խաղաղություն չենք քարոզում, մենք առաջարկություններ ենք անում. Նիկոլ Փաշինյան

Մենք խաղաղություն չենք քարոզում, մենք առաջարկություններ ենք անում. Նիկոլ Փաշինյան

Մենք խաղաղություն չենք քարոզում, մենք առաջարկություններ ենք անում հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու: Կա պատերազմի ճանապարհը և կա խաղաղության ճանապարհը: Մենք ասել ենք, որ մեզ պատերազմով պետք չէ վախեցնել, մենք էլ չենք վախեցնում: Եկեք որոշենք՝ ուզո՞ւմ ենք այս հարցը խաղաղության պլատֆորմի վրա լուծել, թե՝ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանալելով այն նկատառումներին, թե Հայաստանն անվերջ խաղաղություն է քարոզում, իսկ Ադրբեջանը խոսում է պատերազմի մասին և սպառնալիքների լեզվով:

«Կարծում եմ, որ ցանկացած բանական մարդ պետք է աշխատի կոնֆլիկտը լուծել խաղաղության պլատֆռորմի վրա: Հակառակ դեպքում բանակցություններն ինչի համար են»,-նշել է վարչապետը:

SHARE