Գլխավոր Հասարակություն Մանվել Գրիգորյանի պաշտպանները դարձյալ միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել նրան. 10...

Մանվել Գրիգորյանի պաշտպանները դարձյալ միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել նրան. 10 մլն դրամ են առաջարկում

Այսօրվա դատական նիստին նախագահողը ժամանակ տրամադրեց գործով քննիչին իր առարկությունները ներկայացնելու համար: Այդ հիմքով էլ այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 19-ին:

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մարինե Մելքոնյանը Մանվել Գրիգորյանի գործով կանխակալ մոտեցում է ցուցաբերում:

«Մանվել Գրիգորյանը կալանավորվելու պահին այս վիճակում չի եղել, սակայն կոնկրետ այս դատավորի տված շարունակական կալանքների արդյունքում նրա վիճակը վատթարացել է»,-ասաց նա:

Պաշտպանի խոսքով՝ բոլոր անդառնալի հետևանքները, որոնք պատճառվել են Մանվել Գրիգորյանի առողջությանը՝ արդյունքն են նաև դատավոր Մարինե Մելքոնյանի ցուցաբերած սուբյեկտիվ մոտեցման:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

SHARE