Գլխավոր Միջազգային Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ Սամցխե-Ջավախք կայցելի՝ որպես Վրաստանի նախագահ

Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ Սամցխե-Ջավախք կայցելի՝ որպես Վրաստանի նախագահ

Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ ապրիլի 13-14-ը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սամցխե-Ջավախք կայցելի, փոխանցում է նախագահի գրասենյակը։

Ախալքալաքում Վրաստանի նախագահը կմասնակցի վրացերեն այբուբենով նկարազարդված պատի բացմանը, ինչպես նաև ուղերձ կհղի տեղի բնակչությանը։

Բացի այդ, Զուրաբիշվիլին կպարգևատրի տեղի Զուրաբ Ժվանիայի անվան վարչարարական դպրոցը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին։

 

Նա նաև կայցելի Սամցխե-Ջավախքում գործող մի շարք ընկերություններ։

SHARE