Գլխավոր Միջազգային Ռիո դե Ժանեյրոյում բնակելի շենքերի փլուզման հետևանքով մահացել է առնվազն 5 մարդ

Ռիո դե Ժանեյրոյում բնակելի շենքերի փլուզման հետևանքով մահացել է առնվազն 5 մարդ

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում բնակելի 2 շենքերի փլուզման հետևանքով մահացել է առնվազն 5 մարդ, տուժել՝ 10-ը:

Եվս 10 մարդ անհետ կորած է համարվում:

Փլատակներից հաջողվել է փրկել 8 մարդու:

Ուրբաթ առավոտյան Մուզեմա թաղամասում չորսից վեց հարկանի 2 շենք է փլուզվել: Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ դրանք ապօրինի կառույցներ են եղել։

SHARE