Գլխավոր Միջազգային Երկիր մոլորակի վրա առաջատար լինելու համար պետք է առաջատար լինել նաև տիեզերքում․...

Երկիր մոլորակի վրա առաջատար լինելու համար պետք է առաջատար լինել նաև տիեզերքում․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի պետական պալատում մասնակցել է տիեզերագնացների օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարն այդ առիթով շնորհավորել է բոլոր վետերաններին, տիեզերագնացության բնագավառի աշխատակիցներին և Ռուսաստանի բոլոր բնակիչներին: Այս մասին հայտնում է life.ru-ն:

«Այս տոնը նվիրված է տիեզերքը նվաճողներին, իսկական հերոսների, որոնք փառաբանեցին մեր հայրենիքը: Հավերժ պատմության մեջ կմնա առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի և առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի թռիչքը, ինչպես նաև Ալեքսեյ Լեոնովի առաջին ելքը բաց տիեզերք»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է ձևավորել արբանյակային խմբավորում, ընդլայնել հեռավոր տիեզերքի ուսումնասիրությունն ու թռիչքների ծրագրերը, և որ շոշափելի արդյունքների հասնելու համար հարկավոր է արմատապես բարելավել աշխատանքների որակն ու արդյունավետությունը:

«Առաջատար երկրների ցանկում և Երկիր մոլորակի վրա առաջատար լինելու համար անհրաժեշտ է առաջատար լինել նաև տիեզերքում, ուստի ես խորապես համոզված եմ, որ տիեզերքի ուսումնասիրությունը կարևոր է ազգային զարգացման համար: Մենք կաջակցենք հայրենական տիեզերագնացության զարգացմանը: Անհրաժեշտ է լինել առաջինը ցանկացած աշխատանքում և յուրաքանչյուր հավակնություններում»,- ասել է Պուտինը:

SHARE