Գլխավոր Տնտեսություն Կառավարությունը ճանապա՞րհ է բացում նոր օլիգարխի համար. 7or.am

Կառավարությունը ճանապա՞րհ է բացում նոր օլիգարխի համար. 7or.am

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իր վարչապետության օրոք կոռուպցիա չկա։ Նա նաև վստահեցնում է, որ իր վարչապետությամբ վերջ է դրվել բիզնեսի և իշխանության սերտաճմանը։ Մի խոսքով, իրենք սուրբ են ու բացառապես աշխատավարձով են ապրում։

Փաշինյանը կոչ էր անում բիզնեսմեններին հարստանալ ու հարստացնել պետությունը և խոստանում, որ պետությունը միայն օգնելու է բիզնեսին։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։

Կոռուպցիայի մեջ արդեն «թավշյա» տղաներ ու աղջիկներ են ներգրավված։ ԱԱԾ–ն է հայտնաբերել։ Քայլարած վերահսկողականի պետ Դավիթ Սանասարյանի ու առողջապահության փոխնախարարի պատմությունները՝ վկա։

Բիզնեսի և իշխանության տարանջատման, ինչպես նաև բիզնեսի համար լավ պայմաններ ստեղծելու առումով էլ կա խոսքի ու գործի տարբերություն։ Կառավարությունը որդեգրել է դե յուրե և դե ֆակտո հարկային բեռի ավելացման քաղաքականություն։

Կա նաև այլ երևույթ։ Գործարարներից շատերը կամավոր–պարտադիր սկզբունքով գումարներ են փոխանցում հայտնի հիմնադրամներին, որոնք որևէ ձևով հանրության կողմից չեն վերահսկվում։

Ինչ վերաբերում է խոշոր բիզնես նախագծերին, ապա այս առումով էլ կան խնդիրներ։ «Թավշյա» կառավարության ձևավորումից հետո հեղափոխական տեխնոլոգիաների կիրառմամբ դադարեցվել են Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքները՝ դառնալով բյուջետային մուտքերի հսկայական նվազեցման, 1000–ից ավելի աշխատատեղի կրճատման, տասնյակ կապալառուների հետ պայմանագրերի խզման ու հարակից մուլտիպլիկատիվ դրական էֆեկտների չապահովման։

Խնդիրներ են առաջացել մյուս խոշոր ընկերության՝ «Սպայկայի» համար։ Փաշինյանն այցելեց այդ ընկերություն, և այցից օրեր անց ձերբակալվեց դրա տնօրենը, իսկ կառույցը տուգանվեց 7 միլիարդ դրամից ավելի գումարով։

Ուշագրավը «Սպայկայի» պատմության մեջ այն է, որ զուգահեռաբար մեկ այլ ընկերություն է մուտք գործում շուկա։ Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է։ Իսկ ուշագրավ է այս ամենն այն պատճառով, որ «Սպայկային» փաստացի խնդիրների առաջ կանգնեցնելով՝ ճանապարհ է բացվում մեկ այլ ընկերության համար։ Վերջինիս օգտին աշխատում են «Քաղաքացիական պայմանագրի» անդամները։

«Factor.am»–ը թեմային անդրադառնալով՝ գրել էր, որ «Սպայկա»-ի շուրջ աղմուկից հետո «Բեստ Ֆրութ ԼոգիստիկսՑենտր» ընկերությունը սկսեցին «Ֆեյսբուքում» գովազդել հայտնի օգտատերեր՝ գյուղացիներին ուղղորդելով համագործակցության: Հարցին, թե այս զուգադիպությունն ինչո՞վ է պայմանավորված, քանի որ ընկերության գովազդը ֆեյսբուքում տարածում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի ակտիվ ներկայացուցիչները, «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր»–ի տնօրեն Արման Ամիրաղյանըպատասխանել է. «Մեր ընկերությունը մեկ շաբաթառաջ է սկսել գովազդներ անելիսկ«Սպայկա»-ի շուրջ աղմուկը եղել է երկու օր առաջՀիմա քանի որվերջացրել ենք մերաշխատանքներըմեր գովազդն ակտիվացրել ենքՔՊի անդամները ՀՀ քաղաքացիներ ենիրավունք ունեն տարածելինչպես ուրիշներըՈւրախանում են իրենց երկրիբարգավաճումովՄենք էլ ուզումենք աշխատելհարկեր վճարել»։

Հետաքրքիր է, որ այդ ընկերությունն ընդամենը մի քանի աշխատող ունի և դեռ չի կարող աշխատանք կատարել։

Գոնե առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ իշխանական լծակներով խաղից դուրս է բերվում «Սպայկան», ու նրա փոխարեն մտցվում է մեկ ուրիշը։ Այսինքն՝ նոր իշխանությունն իր բիզնես շրջապատն է ստեղծում՝ բուծելով նոր օլիգարխների։ Այդպես է դա, թե ոչ, պարզ կդառնա շատ շուտով։

Մեկ բան ակնհայտ է՝ փաշինյանական կառավարության քայլերով Հայաստանում ներդրումային միջավայրը և բիզնես մթնոլորտը վատացել են, ինչը հղի է շատ կանխատեսելի հետևանքներով։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

SHARE