Գլխավոր Ամենաընթերցված Գինեգործության լաբորատորիա Արարատի պետական քոլեջում

Գինեգործության լաբորատորիա Արարատի պետական քոլեջում

ՀՀ ԿԳՆ «Արարատի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամի կողմից նվիրաբերված գինեգործության լսարանը` Եվրամիության կողմից ֆինանսավորվող՝ Վորլդ Վիժն Հայաստանի և Գլոբալ Զարգացումներ Հիմնադրամի կողմից «ԵՄ-ն հանուն երիտասարդության` ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում համալրվեց նորագույն լաբորատոր սարքավորումներով:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Գլոբալ Զարգացումներ Հիմնադրամի տնօրեն Արամ Ավագյանը, Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամի հայաստանյան համակարգող Նորիկ Թունյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի Հայաստանի ծրագրերի համակարգող Դիդիե Ժիլբերը, ԵՄ պատվիրակության կրտսեր մասնագետ Կարմեն Գռլիցան,GIZ-ի ներկայացուցիչ, Հայաստանում մասնավոր սեկտորի զարգացման և Անդրկովկասում տեխնիկական մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի փորձագետ Արամ Բաբայանը, փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ քաղաքային համայնքի ղեկավար Հայկ Հայկյանը, Արարատ գյուղի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ Սահակյանը, պետական կառույցների ղեկավարները և գործատուները։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ ԿԳ նախարարությանը մշտապես քոլեջին աջակցելու և քաջալերելու համար՝ հանձին Արտակ Աղբալյանի։

Աղբյուր ՝ https://web.facebook.com/permalink.php?story_fbid=2544852369074710&id=100006499147474

SHARE