2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ՀՀ ինքնիշխանության վրա հարձակման օր. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ` 6 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը բացեց ոչ թե ԱԺ, այլ` Հայաստանի դարպասները թշնամիների առաջ։ Նրա խոսքով` 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության և ՀՀ ինքնիշխանության վրա հարձակման օր: «Այդ օրը տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում և շանտաժ ՀՀ խորհրդարանը նկատմամբ: «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը: Որևէ միջազգային կառույց ու դեսպանատուն ծպտուն անգամ չհանեց։ Սա ՀՀ Սահմանադրության և օրենքի ոտնահարում էր, որի համար ուշ թե շուտ պատասխանատուները պետք է կանգնեն օրենքի առաջ: Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը ճնշումների ներքո ցրվեց, և ճանապարհ բացվեց Արցախի ադրբեջանացման ու Հայաստանի թրքացման համար։ Եվ Նիկոլը բերեց պատերազմ, պարտություն և աղետ։ Մինչդեռ, 2018-ի հոկտեմբերին նա համոզում էր, թե Ազգային ժողովն է խանգարում, որպեսզի երկիրը զարգանա: Ժողովուրդը լսեց նրա ստերն ու բացեց Հայաստանի դարպասները ներսից՝ ներքին թշնամու ու թուրքի առաջ»,- Facebook-ում գրել է նա:

Լրահոս