Գլխավոր Միջազգային Բարաք և Միշել Օբամաները մասնակցել Kennedy Center Honors մրցանակաբաշխությանը

Բարաք և Միշել Օբամաները մասնակցել Kennedy Center Honors մրցանակաբաշխությանը

Վաշինգտոնի Ջոն Քենեդիի անվան արվեստների կենտրոնում կայացել է Kennedy Center Honors ամենամյա մրցանակաբաշխությունը, որին Բարաք և Միշել Օբամաները վերջին անգամ են մասնակցել որպես Միացյալ Նահանգների նախագահ և առաջին տիկին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջոցառման շրջանակում մրցանակները հանձնվում են կինոարդյունաբերության, մշակույթի և արվեստի ոլորտներում ավանդ ներդրած հայտնիներին: Նշվում է, որ այս տարի մրցանակակիրների թվում են եղել հոլիվուդյան դերասաններ Ալ Պաչինոն, Քևին Սփեյսին, Eagles ռոք խումբը, երգիչ-երգահան Ջեյմս Թեյլորը և այլ հայտնիներ:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ պատվավոր շքանշանների հանձնման պարտականությունը ստանձնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որը, ի դեպ, հատուկ այս արարողությանը ներկա գտնվելու համար Հռոմից վերադարձել էր Վաշինգտոն:

Նշվում է, որ նախքան հանդիսավոր արարողության մեկնարկն Օբաման Սպիտակ տանն անձամբ է ընդունել բոլոր հայտնիներին ու զրուցել նրանց հետ:

Barack and Michelle Obama attended their eighth and final Kennedy Center Honors gala on Saturday night

Obama and Michelle were on hand to honor actor Al Pacino, gospel singer Mavis Staples, rock band the Eagles, singer-songwriter James Taylor, and pianist Martha Argerich

And both looked to be having a blast as they enjoyed a night of performances hosted by Stephen Colbert

Obama was happy to show off his wife, who wore a stunning black gown that glittered with green leaves and pink roses

Michelle's dress had a similar motif to that worn by gospel singer and honoree Mavis Staples (pictured alongside her)

SHARE