20-ամյա տղան խեղդամահ է արել 37-ամյա ընկերուհուն

Ոստիկանության Կումայրիի բաժնում դեկտեմբերի 24-ին՝ ժամը 03.30-ին, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է եղել:  Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.50-ին Գյումրիի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ: Բաժնում նա խոստովանել է, որդեկտեմբերի 23-ի ժամը 20.00-ի սահմաններում իրենց վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել ընկերուհուն: Նշված բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 37-ամյա կնոջ դիակը: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Լրահոս