1,5 ամսական երեխայի դի է հայտնաբերվել․ մահվան հանգամանքները պարզվում են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու քննիչնները պարզել են, որ մահացածը 1.5 ամսական Լաուրա Հ.-ն է, ով, ըստ հարազատների հայտարարության, տանը գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում մահացել է:  Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս