14-ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել. նա հայտնել է, որ գնել է List.am-ի միջոցով

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տվյալները, փետրվարի 28-ին, ժամը 03.20-ին, Գլինկայի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բաժին են տարել 14-ամյա մի պատանու: Ոստիկանությունից հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով: Պատանին հայտնել է, որ այն գնել է «Լիստ.ամ» կայքի միջոցով: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս