102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է, «ՏԱՍՍ»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Վտանգավոր դեմագոգիա է այն միտքը, որ դրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կուժեղացնի հանրապետության ռազմական ներուժը։ Ստիպելով մեզ այսօր վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ դրա դիմաց Արևմուտքը կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- նշել են ԱԳՆ-ից։

Լրահոս