1 զոհ, 1 վիրավոր, Արագածոտնում Mersedes-ը մխրճվել է կայանված Зил-ի մեջ․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Սասունիկ գյուղի վարչական տարածքում «Արմենիա Վայն» գինու գործարանի հարևանությամբ Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված Зил մակնիշի բեռնատարին։ 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու նշված գործարանի աշխատակիցները, դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի բուժանձնակազմը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Зил-ը առաջ է ընթացել, իսկ Mercedes-ը վերածվել է մետաղի ջարդոնի։ Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարվում, հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացավ։

Լրահոս