ՖՖՖ նախագահը ներողություն է խնդրել Զիդանից

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն ներողություն է խնդրել Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Զինեդին Զիդանից։ Լե Գրեն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Դիդիե Դեշամի փոխարեն Զիդանի հնարավոր նշանակման վերաբերյալ հարցին, նշել է, թե «նույնիսկ նրա հեռախոսազանգին չէր պատասխանի եւ թքած ունի, թե որ թիմը կմարզի Զիդանը»։ «Կցանկանայի ներողություն խնդրել իմ արտահայտությունների համար, որոնք չեն արտացոլում իմ մտքերն ու վերաբերմունքը Զիդանի նկատմամբ։ Ես հարցազրույցում հակադրել էի Դեշամին եւ Զիդանին՝ իրար դեմ հանելով ֆրանսիական ֆուտբոլի երկու արձանների։ Սխալ էր այդպիսի բան անելը։ Ընդունում եմ, որ արել եմ անհաջող արտահայտություններ, որոնք դարձել են թյուրիմացության պատճառ։ Զիդանը գիտի, թե ես ինչքան մեծ հարգանքով եմ նրան վերաբերվում»,- Լե Գրեի խոսքը մեջբերում է AFP-ն։

Լրահոս