Ֆրանսիայում ցուցարարները փակել են երկաթուղային ճանապարհը՝ բողոքելով Մակրոնի այցի դեմ

Ֆրանսիայում ցուցարարները փակել են երկաթուղային ճանապարհը՝ բողոքելով Մակրոնի այցի դեմ Ֆրանսիայի Սենտ քաղաքում ցուցարարները փակել են երկաթուղային ճանապարհը՝ ի նշան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի դեմ բողոքի: Բացի այդ, լիցեյում, որտեղ ընթանում է Մակրոնի ելույթը, մասնակիորեն անջատվել է էլեկտրականությունը: «Ինքնաբուխ ցույցի շրջանակներում մարդիկ հենց նոր դուրս են եկել Սենտի երկաթուղային ճանապարհ, սակայն նրանց կանգնեցրել է ոստիկանությունը»,-ասվում է Revolution Permanente կազմակերպության Twitter-ի էջում:  Հաղորդագրությունն ուղեկցվում է տեսագրությամբ, որում երեւում է, որ տասնյակ ցուցարարներ դրոշներով քայլում են ճանապարհի երկայնքով:   Սա մեկ ամսվա ընթացքում երկրորդ նման միջադեպն է։ Ապրիլի 19-ին Ստորին Ռեյնում գտնվող Mathis փայտամշակման գործարան Մակրոնի այցի ժամանակ նույնպես անջատել են էլեկտրականությունը: Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել են արհմիությունները, որոնք ցույց են կազմակերպել կենսաթոշակային բարեփոխման դեմ։ 

Լրահոս