Ֆրանսիայում գնացքը վրաերթի է ենթարկել զորավարժություններին մասնակցող զինվորականներին

Ֆրանսիայում գնացքը վրաերթի է ենթարկել զորավարժություններին մասնակցող զինվորականներին։ Արդյունքում նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը։ Ըստ նախարարության տվյալների՝ գնացքը մի խումբ զինվորականների է վրաերթի ենթարկել նոյեմբերի 17-ի երեկոյան։ Այդ ժամանակ նրանք մասնակցում էին ընդհանուր հիմնական ուսուցման ամփոփիչ զորավարժություններին: Պյուժե-սյուր-Արժենի բարձրության վրա զինվորները որոշել են հատել երկաթուղային գիծը։ Արդյունքում զինվորականներից մեկը ծանր վիրավորվել է եւ տեղում մահացել։ Տուժել է եւս երկու զինվորական։ Նրանց հոսպիտալացրել են։ Եվս մեկ զինվորի մոտ տեղի ունեցածից հետո շոկային վիճակ է գրանցվել։

Լրահոս