Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ կնշանակվի Զինեդին Զիդանը

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Զինեդին Զիդանը Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո կստանձնի երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, տեղեկացնում է Libertad Digital-ը։ Զիդանը պայմանագիր է կնքել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, նա շուտով կփոխարինի երկրի ազգային հավաքականի այժմյան գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամին։ Ըստ պարբերականի՝ աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի գրանցած արդյունքները որևէ կերպ չեն ազդի կադրային փոփոխության վերաբերյալ կայացված որոշման վրա։

Լրահոս