Ֆրանսիայի Սենատն ընդունել է կենսաթոշակային բարեփոխումը՝  չնայած զանգվածային բողոքներին

Ֆրանսիայի Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել կառավարության կենսաթոշակային բարեփոխմանը, հաղորդում է France 24-ը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այժմ վիճահարույց նախաձեռնության վերաբերյալ քվեարկությունն անցնում է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատին, որն էլ պետք է վերջնական որոշում կայացնի: Նշվում է, որ բարեփոխմանը կողմ է արտահայտվել 345 սենատորներից 193-ը, իսկ դեմ է քվեարկել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի 114 անդամ: Հինգերորդ Հանրապետության Ժողովրդական ժողովի նիստը պետք է կայանա նաեւ մարտի 16-ին, սակայն օրվա երկրորդ կեսին: Միեւնույն ժամանակ, մի շարք սենատորներ չեն բացառում, որ բարեփոխումների համար խորհրդարանի ստորին պալատում քվեարկությունը կարող է տապալվել։ Օրինակ, ֆրանսիացի սենատոր Բռունո Ռետայոն նախագծի քննարկումը շատ ռիսկային է անվանել զանգվածային բողոքների ֆոնին։

Լրահոս