Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Երևանի ավագանու նիստին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ավելի վաղ քննարկվել է արձանը «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում տեղադրելու հարցը, սակայն նպատակահարմար են գտել այն տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում։ Իսկ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում տեղադրված Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանը կտեղափոխվի նույն հրապարակի մայթեզր։

Լրահոս