Ֆրանսիայի թիմի պաշտպան Լուկաս Էրնանդեսը վիրահատվել է

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Լուկաս Էրնանդեսը ծնկի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։ «Լուկաս Էրնանդեսը աջ ծնկի խաչաձեւ կապանների պատռվածքից հետո հինգշաբթի հաջողությամբ վիրահատվել է Ինսբրուկում պրոֆեսոր Կրիստիան Ֆինկի կողմից ։ Առաջիկա օրերին նա Մյունխենում կսկսի վերականգնողական փուլը»,- նշվում է «Բավարիայի» հաղորդագրությունում։ Էրնանդեսը վնասվածքը ստացել էր Ավստրալիայի թիմի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում եւ փոխարինվել 13-րդ րոպեին։ Ֆրանսիան հաղթել էր 4:1 հաշվով։

Լրահոս