ՖԻՖԱ-ն արգելել է գարեջրի վաճառքը Կատարում Աշխարհի առաջնության մարզադաշտերում

ՖԻՖԱ-ն արգելել է ալկոհոլի վաճառքը Կատարում Աշխարհի առաջնության մարզադաշտերում՝ ազդեցիկ թագավորական ընտանիքի ճնշման տակ հայտնվելուց հետո, գրում է Daily Mail-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատարի թագավորական ընտանիքը ճնշում է գործադրում ՖԻՖԱ-ի վրա՝ մրցաշարի մեկնարկից ընդամենը երկու օր առաջ Աշխարհի առաջնության բոլոր մարզադաշտերում ալկոհոլի վաճառքն ամբողջությամբ արգելելու համար: Ընդունող երկիրը, որտեղ ալկոհոլի վաճառքը սովորաբար սահմանափակվում է լիցենզավորված հյուրանոցներում և ռեստորաններում խմող օտարերկրացիների կամ իրենց տներում հատուկ թույլտվություններ ունեցող ոչ մուսուլման բնակիչների համար, զգալի ճնշում է գործադրել ՖԻՖԱ-ի վրա՝ դադարեցնելու գարեջրի վաճառքը աշխարհի առաջնության ութ մարզադաշտերում: Այժմյան արգելքը նշանակում է, որ Budweiser-ը՝ մրցաշարի խոշորագույն հովանավորներից մեկը, չի կարողանա իր գարեջուրը վաճառել երկրպագուներին խաղերի ժամանակ և կարող է խզել ՖԻՖԱ-ի հետ բազմամիլիոնանոց պայմանագիրը: Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Աշխարհի գավաթի մասնակիցները կարող են ալկոհոլ գնել հյուրանոցներում և ռեստորաններում, որոշ ժամերի՝ երկրպագուների համար նախատեսված գոտիներում, բայց ոչ և մարզադաշտերի ներսում: Պաշտոնական վայրերում գարեջուրը երկրպագուների համար կսահմանափակվի չորս բաժակով, որպեսզի նրանք չհարբեն: Յուրաքանչյուր ոք, ով կհարբի, կարող է տեղափոխվել հատուկ գոտի՝ սթափվելու համար։

Լրահոս