ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականը նահանջել է 2 աստիճան եւ 95-րդն է։ Այս տարին ազգային թիմը սկսել էր 92-րդ տեղում։ Բրազիլիայի հավաքականը պահպանել է առաջին տեղը աշխարհի առաջնությունից հետո, որի քառորդ եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր Խորվաթիային։ Չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինան բարձրացել է մեկ աստիճան եւ երկրորդն է։ Բելգիան նահանջել է 2 աստիճան եւ չորրորդն է։ Անգլիան մնացել է 5-րդ տեղում։ Նիդեռլանդները բարձրացել է երկու տեղով եւ 6-րդն է։ Կիսաեզրափակիչում Արգենտինային 0:3 հաշվով պարտված Խորվաթիան բարձրացել է 5 աստիճան եւ 7-րդն է։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած եւ 0:2 հաշվով Ֆրանսիային պարտված Մարոկկոն 22-րդ տեղից բարձրացել է 11-րդ տեղ։ Բրազիլիա Արգենտինա Ֆրանսիա Բելգիա Անգլիա Նիդեռլանդներ Խորվաթիա Իտալիա Պորտուգալիա Իսպանիա Մարոկկո Շվեյցարիա ԱՄՆ Գերմանիա Մեքսիկա Ուրուգվայ Կոլումբիա Դանիա Սենեգալ Ճապոնիա

Լրահոս